Իսրայելում վերջապես հաջողվել է կոալիցիոն կառավարություն ձևավորել, որի արդյունքում կավարտվի Բենյամին Նեթանյահուի 12-ամյա վարչապետությունը։
Նախարարների նոր կաբինետ ձևավորել է «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, ում այդ հանձնարարությունը տվել էր երկրի նախագահ Ռովին Ռիվլինը։
Լապիդի ձևավորած կառավարությունը 2 տարի կգլխավորի «Նոր աջեր» կուսակցության հիմնադիրներից Նաֆթալի Բենեթը, ում հետո կփոխարինի հենց Լապիդը։