Իսրայելական զինվորականները հաղորդել են, որ Դամասկոսի հարավում երկու հրետանի և մեկ հակահրթիռային մարտկոց են հրթիռակոծել: Նրանք այս քայլին են դիմել ի պատասխան Սիրիայի հրետանային ռմբակոծման: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարության զորքերի դիրքերին օդային հարվածները կատարվել են այն բանից հետո, երբ Գոլանի բարձունքի Հերմոն լեռան ուղղությամբ ֆիքսել են երկու ռումբի արձակման մեկնարկը։