fbpx
Աշխարհ

Իսրայելը Գազայի հատվածում ավելի քան 200 թիրախ է խոցել

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ավիացիան գիշերը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին և Իսլամական ջիհադին պատկանող ավելի քան 200 թիրախի:

«Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում խոցել են ավելի քան 200 թիրախ»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

Զինվորականները պնդել են, որ այս երկու տարածքներն օգտագործվում են որպես «ահաբեկչական կենտրոններ», և այնտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։

Մասնավորապես օդուժը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստը մզկիթում, ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը՝ մեկ այլ մզկիթում, ՀԱՄԱՍ-ի մի քանի «օպերատիվ թաղամասեր», ենթակառուցվածք, որն օգտագործում է կազմակերպության բարձրաստիճան անդամը և «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ