fbpx
Աշխարհ

Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գnրծnղnւթյունները Գազայում. Նեթանյահու

Իսրայելը կարող է համաձայնել՝ 42 օրով դադարեցնելու մարտերը Գազայի հատվածում այնտեղ պահվող պատանդներին ազատելու համար, բայց հետո կշարունակի գործողությունները։

Այս մասին Կնեսետում հանդիպմանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը չի կարող դադարեցնել պատերազմը, քանի որ բոլոր թշնամիները հետևում են՝ տեսնելու, թե արդյոք իրենք կհանձնվեն։

«Պատանդներին վերադարձնելու համար մենք կարող ենք 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն չենք հրաժարվի լիակատար հաղթանակի հասնելուց»,- ասել է Իսրայելի վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ