Իսրայելը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է օգտագործել հունիսի 12-ին Դամասկոսից հարավ իրականացված հրթիռային գրոհի ընթացքում: Նա փորձել է շարքից հանել Սիրիայի հակաօդային պաշտպանության ռադարներից մեկը: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ հրթիռահարվածը հասցվել է Սիրիայի հարավի Թելլ-էլ-Հարայի շրջանին:
«Իսրայելի ագրեսիվ ակցիան դիմագրավելիս մեր զենիթայինները մի քանի օդային թիրախ են խոցել»,-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գրոհի հետևանքով նյութական վնաս է պատճառվել: Անձնակազմի անդամների շրջանում կորուստներ չկան։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: