fbpx
Աշխարհ

Իսրայելը սպառնում է Իրանին

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը զգուշացրել է Իրանի ղեկավարությանը հարձակման դեպքում սարսափելի հետեւանքների մասին՝ ասելով, որ Իսրայելը չի ​​սահմանափակվի պաշտպանությամբ «ինչպես դա արեց ապրիլի 14-ին»։

«Իսրայելի վրա հարձակումը մի բան է, որի համար նրանք շատ դառը գին են վճարելու։ Հուսով եմ, որ նրանք դա չեն անի: Դա սխալ կլիներ: Իսրայելը շատ ուժեղ է»,- նշել է նա, հաղորդում է Bild-ը։

Հանեգբին ասել է, որ Իսրայելն ապրիլի 14-ին Իրանի հարձակման ժամանակ որսացել է հրթիռների և անօդաչուների 99 տոկոսը:

«Այն ժամանակ Միացյալ Նահանգները խնդրեցին Նեթանյահուին սահմանափակվել հարձակումը «զսպելով»: «Հիմա սա նոր իրավիճակ է: Իսրայելն այս անգամ չի սահմանափակվելու միայն պաշտպանությամբ: Մենք լայնամասշտաբ պատերազմ չենք ուզում: Մենք չենք ցանկանում էսկալացիա: Ո՛չ Հեզբոլլահը, ո՛չ Իրանը իրականում չեն ցանկանում լայնամասշտաբ պատերազմ. նրանք պետք է հասկանան, որ Իսրայելը վճռական հակահարված կտա»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ