fbpx
Աշխարհ

Իսրայելը զորքը դուրս չի բերի Գազայի հատվածից և ազատ չի արձակի պաղեստինցի պատանդներին. Նեթանյահու

Իսրայելը մտադիր չէ զորքը դուրս բերել Գազայի հատվածից և ազատ արձակել պաղեստինցի պատանդներին՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ Գազայում ռազմական գործողությունը կշարունակվի մինչև լիակատար հաղթանակ:
«Ես լսում եմ հայտարարություններ տարբեր գործարքների մասին, ուստի ուզում եմ պարզաբանել, որ մենք չենք ավարտի այս պատերազմը մինչև դրա բոլոր նպատակներին հասնելը։ Դա նշանակում է ՀԱՄԱՍ-ի վերացում, բոլոր պատանդների վերադարձ և երաշխիքներ, որ Գազան այլևս սպառնալիք չի ներկայացնի Իսրայելին: Մենք բանակը դուրս չենք բերի Գազայի հատվածից և չենք ազատի հազարավոր ահաբեկիչների»,- նշել է Նեթանյահուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ