BBC-ն հայտնում է, որ Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ միջոցներ է ձեռնարկել։
Երկուշաբթի օրը Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրահանգել է մարդկանց մնալ տանը և ճանապարհորդել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ «Ժամանակ այլևս չկա: Մեզ մոտ վարակի զգալի աճ է նկատվում, մահացությունների թիվը նույնպես մեծ է»,- ասել է նա հեռուստաուղերձում:
Վարչապետն հավելել է, որ իրենք պետք է ինչ-որ բան զոհաբերեն Իտալիայի բարօրության համար։ Եվ ահա թե ինչու են որոշել ավելի խիստ և վճռական լինել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Իտալիայի բոլոր 20 շրջաններում, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը երկուշաբթի 366-ից հասել է 463-ի։ Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակի հաստատված դեպքերի թիվը 24 տոկոսով ավելացել է կիրակի օրվա համեմատությամբ: Կորոնավիրուսի դեպքերը հաստատվել են Իտալիայի բոլոր 20 շրջաններում։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։