fbpx
Աշխարհ

Իտալիան եւ Լիբիան վերսկսել են կոմերցիոն թռիչքները 10-ամյա ընդմիջումից հետո

Իտալիան եւ պատերազմից բզկտվող Լիբիան շաբաթ օրը վերսկսել են կոմերցիոն ավիաչվերթները տասնամյա ընդմիջումից հետո, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի իշխանություններին։

MT522 չվերթը, որը կատարում է լիբիական Medsky Airways ավիափոխադրողը, թռել է Տրիպոլիի «Միթիգա» միջազգային օդանավակայանից դեպի Հռոմի «Լեոնարդո դա Վինչի-Ֆյումիչինո» օդանավակայան։

«Միթիգա» օդանավակայանի տվյալներով՝ հակառակ չվերթը վայրէջք է կատարելու Տրիպոլիում շաբաթ ցերեկը։ Հաջորդ չվերթները կկայանան շաբաթ եւ չորեքշաբթի օրերին։

Վարչապետ Աբդուլ-Համիդ Դբեյբայի կառավարությունը Տրիպոլիում ողջունել է թռիչքների վերսկսումը։

Իտալիան եւ արեւմտյան այլ երկրներ արգելել են թռիչքները Լիբիայից 2011թ. երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի դաժան հաշվեհարդարից հետո։

Երկիրը դրանից հետո պառակտվել է մրցակցող կողմերի արեւելքում եւ արեւմուտքում, որոնցից յուրաքանչյուրին աջակցում են աշխարհազորայիններն ու օտարերկրյա կառավարությունները։

Քաոսի պայմաններում Լիբիան իրականացրել է ուղիղ չվերթներ սահմանափակ թվով երկրներ, ներառյալ քաղաքները հարեւան Եգիպտոսում եւ Թունիսում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում, ինչպիսին Հորդանանն է։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը հուլիսին չեղարկել էր Լիբիա քաղաքացիական ավիացիայի չվերթների 10-ամյա արգելքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ