Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ Իտալիա – Հունաստան դիմակայությունը։ Մրցավեճը կայացավ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով։ Հանդիպման 63-րդ րոպեին Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն բացեց խաղի հաշիվը։ 78-րդ րոպեին Ֆեդերիկո Բերնարդեսկին կրկնապատկեց իտալացիների առավելությունը։
Այս հաղթանակի շնորհիվ Ռոբերտո Մանչինիի սաները իրենց միավորների թիվը հասցրին 21-ին ու ժամանակից շուտ ապահովեցին իրենց տեղը Եվրո-2020-ի հիմնական փուլում:
Հունաստանի հավաքականը 7 խաղից հետո վաստակած 5 միավորով գտնվում է 5-րդ տեղում:
https://www.youtube.com/watch?v=KJgRXlwV2zY

