fbpx
Աշխարհ

Իտալիան սառեցրել է ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ընդհանուր գումարի ակտիվները

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ Իտալիան սառեցրել է ԵՄ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ընդհանուր գումարի ակտիվները:

«Պատժամիջոցները, որոնք մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, նպատակ են դնում Ռուսաստանի կառավարությանը հասցնել մարտական գործողությունների դադարեցման, լրջորեն և անկեղծորեն նստել բանակցությունների սեղանի շուրջը: Ռուսաստանին, որը ցանկանում էր մեզ բաժանել, մենք ցույց տվեցինք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ ՆԱՏՕ-ի միասնությունը»,- ասել է նա։

Մարիո Դրագիի խոսքով՝ այդ պատժամիջոցները ծանր հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկաներին և այն անձանց անձնական կարողություններին, որոնք մոտ են կանգնած նախագահ Պուտինին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ