Իտալական ANSA գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի խորհրդարանը ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։
Բանաձևն ընդունվել է 382 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։