fbpx
Աշխարհ

Իտալիայում նախագահը մի քանի օր է տվել քաղաքական ճգնաժամը լուծելու համար

Իտալիայում կառավարություն ձևավորելու շուրջ նոր բանակցություններ կանցկացվեն օգոստոսի 27-ին:

Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլան կուսակցություններին մի քանի օր է տվել՝ խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն ձևավորելու հարցերը համաձայնեցնելու համար: Ինչպես ասել է պետության ղեկավարը, երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի կարճ ժամկետում։

Հիշեցնենք, որ այս շաբաթ հրաժարական է տվել վարչապետ Ջուզեպպե Կոնտոն: Նա քննադատել էր փոխվարչապետ Մատեո Սալվինիին՝ մեղադրելով նրան երկրում ճգնաժամ ստեղծելու և կառավարությանն անվստահություն հայտնելու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ