Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին և Լաուրա Բովոլին ձերբակալվել են։ Խարդախության մեղադրանքով նրանց ենթարկել են տնային կալանքի։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
Նրանք կասկածվում են 2010-2013 թթ․ իրենց պատկանող ընկերությունները հանցավոր ճանապարհով սնանկացնելու, ինչպես նաև կեղծ հաշիվներ գործածելու մեջ։
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել 2016 թվականին։