fbpx
Աշխարհ
19:00 21/08/2019

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը չեղարկել է վարչապետի ելույթը

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրել է իր աշխատանքը: Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, պատգամավորական խմբակցությունների ղեկավարները որոշել են չեղարկել վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ ավելի վաղ պլանավորված ելույթը, որն օգոստոսի 20-ին հրաժարական Է տվել:

«Պատգամավորները կհավաքվեն նիստի, որտեղ կհայտարարեն պաշտոնաթողության փաստի մասին: Կառավարական ճգնաժամի կապակցությամբ հետաձգվել է նաև խորհրդարանականների թվի կրճատման մասին օրինագծի քննարկումը»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը:

Երեքշաբթի «Հինգ աստղի շարժում» և «Լիգա» կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարության ղեկավար Կոնտեն հրաժարական է տվել:

Նրան այդ որոշմանն են դրդել իր տեղակալ, ներքին գործերի նախարար և «Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինիի հայտարարությունները, որն օգոստոսի 8-ին ասել Էր, թե կառավարող մեծամասնություն գոյություն չունի, ինչպես նաև կոչ էր արել անցկացնել նոր ընտրություններ:

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օգոստոսի 21-ին քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում պարզելու՝ հնարավոր է արդյոք խորհրդարանում այլընտրական մեծամասնության ձևավորումը, որը կպաշտպաներ նոր կառավարությանը: Խորհրդարանի պահպանման անհնարինության դեպքում այն նախագահական հրամանագրով կարձակվի և այնուհետև կնշանակվի նոր ընտրությունների ամսաթիվը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ