fbpx
Հասարակություն

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։

«Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։
Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար»։

https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2817858508310613?__xts__[0]=68.ARCFHkD4dqygJdBGIJ6Mc7wt0M6y0-hLqxh8VMhmDwQM9qX_PhHz41XJeISox0RBlH7eequRHtnKKfvlBoQekG-VSXQSMMrVLos5A7Al8JiT_NCu3Fyfk4aZzNDDUFg6lVmqmHmSEt6ve38odKdfFxSCyQU8k_b1uRjYKGoIvalqDFu9ELB6rJ2PHxoV5msWDSV9ovMdIavJiWz0AgntYgKSM96YK-cQwaN0qSTDilQLot5jIeK531XmElNwC5lX2NsYbBwUfI8zLCrQYLs7Hkp9gAD4oUeL6ZBOBqTr9seVQNdLDBw7LEsGD3h8QBTDX5MJtrYGv5q-8urtzldidQCKZw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ