fbpx
Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսից բուժվել է 101 տարեկան մարդ

Իտալիայի Ռիմինի կոմունայի ղեկավար Գլորիա Լիզին հայտնում է, որ Ռիմինի կոմունայում կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվել և դուրս է գրվել 101-տարեկան մարդ, պարոն Պ․-ն, որի անունը չի բացահայտում։

1919 թվականին ծնված տղամարդը, ըստ Լիզիի, լրիվ ապաքինվել, դուրս է գրվել ու միացել իր հարազատներին։

Գլորիա Լիզին հավելել է, որ այսպիսի ապաքինումների մասին լուրերը շատ չեն, սակայն պաշտոնյան այն հիշատակման արժանի է համարում, քանի որ այն արտասովոր է։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ կոմունայի ղեկավար Գլորիա Լիզիի պաշտոնական կայք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ