fbpx
Աշխարհ

Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի սահմանները մարտի 27-ից կփակվեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հահտարարել է, որ մարտի 27-ից փակվելու է երկրի պետական սահմանը և դադարեցվելու են բոլոր ուղևորափոխադրումները:

Նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինայի քաղաքացիներին դեռ 2 շաբաթ առաջ հորդորել են երկիր վերադառնալ և երկիր են վերադարցել 80 000 հազար ուկրաինացիներ:

«Եվ այսօր մենք արդեն սպասելու ժամանակ չունենք։ Մենք հայտնվել ենք դեռևս արտասահմանում գտնվող քաղաքացիների և 40 մլն քաղաքացիների անվտանգության միջև ծանր ընտրության առջև»,- ասել է Զելենսկին։

Նախագահը հայտնել է, որ իրենք ամեն ինչ կանեն քաղաքացիներին արտասահմանից երկիր տեղափոխելու համար և բացի այդ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները մեկուսացման:

Այս մասին հայտնում է Liga.net-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ