Worldometers համաշխարհային վիճակագրական կազմակերպության տվյալներով՝ այսօր` մարտի 10-ին, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 9000, իսկ հարևան Իրանում, 800-ից ավել նոր դեպքերի գրանցմամբ, հիվանդների քանակն անցել է 8000-ը:
Չինաստանում մինչ այժմ գրանցված ավելի քան 80000 դեպքերից շուրջ 17000-ն է այժմ ակտիվ փուլում գտնվում, իսկ նոր դեպքեր, համեմատ առաջվա, քիչ են գրանցվում, և տեմպերը գնալով դանդաղում են: Սակայն մնացած աշխարհում, հատկապես՝ եվրոպական երկրներում, պատկերն այլ է:
ԵՄ-ում ազատ տեղաշարժի հնարավորության հետևանքով վարակն ավելի արագ է տարածվել՝ Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում առանձին-առանձին վարակվածների թիվը հասցնելով առնվազն հազարի:
Վարակվածների թիվ/բնակչություն հարաբերակցությամբ Չինաստանը իջել է վեցերորդ տեղը՝ յուրաքանչյուր միլիոն մարդու դիմաց շուրջ հիսուն վարակվածով: Առաջինը Իտալիան է 150 վարակված/միլիոն մարդ, հետո՝ Հարավային Կորեա, Իրան, Բահրեյն և Շվեյցարիա:
Զոհերի ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցել է 4000-ը:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
