Իվանիշվիլիի ատամնաբույժը Վրաստանում նշանակվել է առողջապահության նախարար

Ամենադիտվածներ

Իվանիշվիլիի ատամնաբույժը Վրաստանում նշանակվել է առողջապահության նախարար

Վրաստանի նորանշանակ առողջապահության նախարար Էկա Տիկարաձեին հանրությանը ներկայացրել են վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդեն նախկին առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն: Նշենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր անձամբ Սերգիենկոն:

Մինչև պաշտոնի ստանձնումը Վրաստանի քաղաքներից մեկում՝ Սաչխերեում, զբաղեցնում էր հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, նրան համարում են Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը:

Ի դեպ, առողջապահության նախկին նախարար Դավիթ Սերգիենկոն, որ Վրաստանի կառավարության ամենառեյտինգային նախարարն էր, կզբաղեցնի վարչապետի խորհրդատուի պաշտոնը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ