Հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիսը հերքել է ինքնասպանության փորձի և հոսպիտալացման մասին տեղեկությունը. Նա մեղադրել է TMZ պորտալին կեղծիք տարածելու մեջ։
Պարբերականը հայտնել էր, որ 20-ամյա Փերիսը հրատապ հոսպիտալացվել է կյանքին վերջ տալու փորձից հետո։ Պարբերականը հղում էր արել ականատեսներին: Ըստ ականատեսների՝ Փերիսի լոսանջելեսյան տան մոտ եղել են բժիշկներ և ոստիկաններ։
Բժիշկներն իբրև թե հստակեցրել էին, որ աղջիկը շատ արյուն է կորցրել, սակայն նրա վիճակը կայունացել է։ Նշված էր, թե ինքնասպանության փորձը կապված է հանգուցյալ հոր մասին վավերագրական ֆիլմի թողարկումից հետո առաջացած սկանդալի հետ։