ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ–մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ ՊԲ շտաբի նիստերի դահլիճում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ ներկա հրամկազմի ներկայացուցիչները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից: