fbpx
Կրթություն

Ժամանակավորապես սահմանափակված է մնալու 85.5 այլ կրթություն հատվածը. ՀՄՏԿ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրաման մեջ նշվում է, որ վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն, շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:

Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթությունը» ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝ https://bit.ly/2z4Pt2i:

Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման», ասված է կենտրոնի հաղորդագրությունում:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/697681611067769

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ