Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ԵՎրամիության դեսպանը

Հրապարակող՝

Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ԵՎրամիության դեսպանը

Ամենադիտվածներ

Եվրամիության դեսպանը ՌԴ ԱԳՆ Է ժամանել՝ կապված Կալինինգրադի մարզում մի շարք ապրանքների տարանցումն արգելելու Լիտվայի որոշման հետ:

Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել Է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը գլուխ կհանի Լիտվայի տարածքով տարանցման սահմանափակման պատճառով նոր բեռների հետ կապված հարցում:

Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ նավթամթերքների տեղափոխումը շարունակվում Է, դրանց տարանցումը չի սահմանափակվել մինչև օգոստոսի 10-ը: Ալիխանովը նաև հայտնել Է, որ Ռուսաստանում ԵՄ-ի դեսպանը հունիսի 21-ին ԱԳՆ Է կանչվել տարանցման սահմանափակման պատճառով, նրան կներկայացվեն պայմաններ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ Լիտվան, նման որոշում ընդունելով, գործում Է ագրեսիվորեն և դուրս Է եկել ոչ բարեկամական սահմաններից: Նա հավելել Է, որ Վիլնյուսը պետք Է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման հարցում իր գործողությունները Մոսկվայի կողմից որպես թշնամական բնութագրելը նշանակում Է, որ այժմ «արդեն խոսելն ավելորդ Է»:

Ամենաթարմ