«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Նյու Օրլեան Պելիկանսից» կրած պարտությունից հետո ակնարկել է, որ իր թիմակիցները փորձի պակաս ունեն:
«Վերջին տարիներին «Լեյկերսում» սովորել են պարտվել, բայց ես դրան սովոր չեմ: Ես երբեք չեմ կարողանա ընդունել պարտությունները:
Առաջնության 59-րդ խաղում «Նյու Օրլեանին» պարտվելիս ունեմ նույն զգացողությունները, ինչ առաջին խաղում «Հյուսթոնին» պարտվելու դեպքում էր: Այսպիսին եմ ես:
«Լեյկերսի» բասկետբոլիստներից շատերը չգիտեն՝ ինչպես պետք է դուրս գան փլեյ-օֆֆ, քանի որ երբեք նման արդյունքի չեն հասել: Նրանք պետք է հասկանան, որ անհրաժեշտ է շտապ ուղղել իրավիճակը: Կանոնավոր առաջնությունում ընդամենը 23 հանդիպում է մնացել»,- Ջեյմսի խոսքը մեջբերել է ESPN-ը:
Հաղորդում է armsport.am-ը։