Մարզեր

Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

Փետրվարի 24-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի հին գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկի նկուղում օձ է նկատել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ