fbpx
Հասարակություն

Հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված վերահսկողական միջողառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են ժամկետն անցած սննդամթերք:

Ժամկետնանց են եղել  դոնաթ (6 հատ), կարմիր պղպեղ Մառանիկ (2 հատ), հոլանդական սոուս «Քարֆուր» (9 հատ), կաթնաշոռային արտադրանք «Դանիսիմո» (4 հատ), բիոյոգուրտ «Ակտիվիա» սև սալոր (3 հատ), պանիր «Բրի Պրեզիդենտ» (1 հատ), մայոնեզ «Միստր Ռիկկո» (10 հատ), կետչուպ «Կալվե Օստրի Բրազիլիսկի» (7 հատ), կետչուպ «Կալվե Բավարսկի» (1 հատ), կետչուպ «Կալվե Տոմատնի» (4 հատ), պանչետա «Բիելլա» հում ապխտած երշիկ (4 հատ):

Ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ