Ժամկետները դեռ հստակեցված չեն. Մնացականյանը խոսել է իր և Մամեդյարովի հաջորդ հանդիպման մասին

Հրապարակող՝

Մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբ Մնացականյանը:

«Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք՝ ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու և այլն, բայց հրավիրող կողմն իր համար կորոշի, կհստակեցնի ժամկետները, տեղը և այլն, և, երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ կկարողանանք համաձայնեցված կերպով հայտարարել»,- ասաց Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

Ամենաթարմ