Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի նահանգում զինյալների հետ բախումների ընթացքում չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ մայոր է զոհվել, հայտնել է Hindustan Times թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ինչպես նշվում է, Փուլվամա շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած կարճ փոխհրաձգությունից հետո ոստիկանությունն ու զինված ուժերը շրջապատել են տարածքը և խուզարկություններ սկսել:
Լսվել է հրաձգություն, տեղի բնակիչներին խնդրել էին մնալ իրենց տներում:
Հինգշաբթի Ջամուի և Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ:
Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ ե Մուհամադ» («Մուհամեդի բանակ») խմբավորումը:
Պակիստանի ԱԳՆ-ից, հայտարարել են, որ Իսլամբադն ահաբեկչության հետ որևէ կապ չունի:
