ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր ԱԺ-ում խոսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ պետբյուջե նվիրաբերված գումարի մասին։
Ջանջուղազյանն ասաց, որ նվիրաբերելու տրամաբանությունը սա է՝ ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար։
Նախարարի խոսքով՝ նվիրաբերման պայմանագրով նախատեսված է, որ պետք է հաշվետվություն ներկայացվի ստացված միջոցների հավաստման և դրանց օգտագործման վերաբերյալ։