Ճապոնիան աղբի վերամշակման մեծ փորձ ունի, և այժմ մտադիր է կիսվել դրանով տարածաշրջանի այլ երկրների հետ։ Այս մասին գրում է Hightech+-ը:
Աղբի վերամշակումը կեղտոտ, բայց եկամտաբեր բիզնես է: Ըստ ֆինանսական վերլուծաբանների՝ 2022 թվականին աղբ այրող գործարանները 80 մլրդ դոլար եկամուտ կբերեն իրենց սեփականատերերին:
Quartz-ի հաղորդմամբ՝ այս տարի Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը 18,6 մլն դոլար է հատկացրել գործընկերության ստեղծման համար, որը կզբաղվի աղբի ուտիլիզացման պայմանագրերով: Կոնսորցիումի կազմում կլինեն քաղաքային իշխանություններն ու այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Hitachi Zosen, JFE Engineering և Mitsubishi Heavy Industries.
Հիմնական հաճախորդներն են Հարավարևելյան Ասիայի երկրները, որտեղ աղբի իրական ճգնաժամ է:
Կոնսորցիումի ստեղծման գլխավոր նպատակն տարածաշրջանային շուկայի ղեկավարումն է, նախքան դա կփորձի անել Չինաստանը:
Արդեն այսօր նման ծրագրեր կան տարածաշրջանի 10 երկրներում, ներառյալ՝ Սինգապուր, Թաիլանդ, Ինդոնեզիա և Վիետնամ:
Նախարարության ծրագիրը կհրապարակվի հունիսի 28-29-ին Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
