Ճապոնիան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, որոնցում գործի են դրված ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակիրը, ինչպես նաև Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի «Իձումո» ուղղաթիռակիրը: Այդ մասին հայտնել է Sankei թերթը:
Հրատարակության տեղեկություններով՝ զորավարժություններն սկսվել են հունիսի 10-ին: Դրանց նաևմասնակցում են ճապոնական «Մուրասամե» և «Ակեբոնո» էսկադրային ականակիրները:
Հրատարակությունը նշում է, որ զինավարժանքները նաև իրենց առջև դնում են Չինաստանի դիմադարձման խնդիր, որը Հարավչինակ ան ծովում զբաղվում է տարածքների ակտիվ յուրացմամբ՝ վեճերի մեջ ներքաշված լինելով Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների հետ: