fbpx
Աշխարհ

Ճապոնիան Իրանին կոչ է արել պահպանել միջուկային գործարքի համաձայնագիրը

Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Կոնոն իսլամական հանրապետությանը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:

«ԳՀՀԾ համաձայնագրի պահպանումը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության գրավականն է»,- ասել է Կոնոն:

Նա հայտարարել է, որ այս տարածաշրջանում լարվածության թուլացման համար ջանքեր են անհրաժեշտ։

Ի պատասխան՝ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում ԳՀՀԾ-ից դուրս գալ և Ճապոնիայի հետ համագործակցության հույս ունի համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների պահպանման հարցում: Նա նաև ասել է, որ Իրանը հիմա «առավելագույն զսպվածություն է դրսևորում» և անընդունելի է համարել «ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի մեծացումը»:

Չնայած միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն` Ճապոնիային անհրաժեշտ է ԳՀՀԾ-ի պահպանումը: Մինչ այս 2 երկրների ԱԳ նախարարները հանդիպել էին նոյեմբերին: Սպասվում է, որ Զարիֆը կընդունի նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ