Լիգա 1-ի 26-րդ տուրում «Մոնակոն» հաղթեց «Լիոնին» 2:0 հաշվով:
Հանդիպումը բացվեց 18-րդ րոպեին, գոլով աչքի ընկավ Ժելսոն Մարտինշը:
Տանտերերը բավականին արագ կրկնապատկեցին հաշիվը: 27-րդ րոպեին գոլ խփեց Մարկուշ Լոպեշը:
Այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» 25 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնական:«Լիոնը» 46 միավորով մնաց 3-րդ տեղում:
Սա «Մոնակոյի» երկրորդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում:
Հաղորդում է armsport.am-ը։

