fbpx
Հասարակություն

Ջավախքցի երիտասարդները հանդիպել են Օսիպյանի հետ. նրանք առժամանակ բողոքի ակցիաներ չեն անցկացնի․

Հայ–վրացական սահմանին՝ Նինոծմինդա–Բավրա անցակետում երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարլսյանը։

«Հանդիպել ենք պարոն Օսիպյանի հետ, քանի որ մեր հարցն ավելի շատ ոստիկանության տիրույթում է գտնվում։ Պարոն Օսիպյանը լսել է մեր բողոքը, ասել է, որ իրենք հետամուտ կլինի հարցի լուծմանը եւ աել են, որ երկուշաբթի մեզ պատասխան կտան։ Մենք կսպասենք մինչեւ երկուշաբթի, եթե պատասխան չլինի, մենք այդ ժամանակ կառավարությանը կդիմենք։ Առայժմ մենք կառավարությունում ոչ մեկի հետ չենք հանդիպի»,–ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ