Մայիսի 7-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում Սինաբունգ հրաբխի նոր ժայթքում է գրանցվել: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկություններով հայտնել է The Jakarta Post թերթը: Մոխիրը արտանետվել մինչեւ 2 կիլոմետր բարձրություն, քամին մոխիրը տարածում է հյուսիսարեւելյան ուղղությամբ:
Տեղի իշխանությունները նախազգուշացրել են 15 կմ շառավղով մոխրի տարածման վտանգի մասին: Վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչները նշել են, որ տեղի բնակիչները և զբոսաշրջիկները պետք է պատրաստվեն հնարավոր տարհանմանը:
Նախորդ անգամ Սինաբունգ հրաբուխն արթնացել էր 2010 թվականի օգոստոսին՝ գրեթե 400 տարվա նիրհից հետո: