fbpx
Սպորտ

Ջեկոն գերազանցեց Տոտիին

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն ուշագրավ արդյունք է գրանցել ակումբի կազմում։

Նա երեկ «Բրագայի» դեմ խաղում կարողացել է դառնալ գոլի հեղինակ, որը «Ռոմայի» կազմում Ջեկոյի 29-րդ գոլն էր Եվրոպական մրցաշարերում։

Այս ցուցանիշով Ջեկոյին հաջողվել է գերազանցել հռոմեական ակումբի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիին։

Հիշեցնենք, որ «Ռոման» «Բրագայի» հետ մրցում էր Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում։ Երկու խաղերի արդյունքում իտալական թիմը ընդհանուր 5-1 հաղթեց պորտուգալական ակումբին ու դուրս եկավ հաջորդ փուլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ