Իտալական «Ջենոա»-ի պաշտպան Էդոարդո Գորդանիգան թիմից առանձին է մարզվում։ Ֆուտբոլիստի մոտ կասկածում են նոր տեսակի կորոնավիրուս։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:
26-ամյա ֆուտբոլիստը իրեն լավ չի զգում և թիմի բժիշկները որոշել են ռիսկի չդիմել՝ առանձնացնելով նրան թիմից:
Նշվում է, որ քիչ հավանական է, որ նա վարակված լինի նոր կորոնավիրուսով: Այսօր պաշտպանը մի քանի բուժզննում կանցնի:
Հիշեցնենք, որ Իտալիայում վարակվածների թիվը հասել է 400-ի, որոնցից 14-ը մահացել են: