Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այցելել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ:
«2020-ի սկզբին մեր ստեղծած կազմակերպությունը արդեն կայացման լուրջ ճանապարհ է անցել: Ավելի քան 30 միավոր նոր տեխնիկա է ձեռք բերվել՝ ամբարձիչներ, թափոնատարներ, բեռնատարներ և այլ հատուկ տեխնիկա:
Իսկ ջերմոցն ու տնկարանը մեկ տարվա ընթացքում անճանաչելիորեն փոխվել են: Նպատակ ենք դրել զարգացնել համայնքի ջերմոցային տնտեսությունը և արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ ամեն տարի ծաղիկների և թփերի գնում կազմակերպելու փոխարեն:
Խնդիր ունենք մոտ ապագայում մեր ջերմոցների միջոցով 100 %-ով ապահովել Երևանի պահանջարկը, ինչու ոչ, նաև բույսեր մատակարարել Հայաստանի մյուս քաղաքներին»,- գրել է Մարությանը:
https://www.facebook.com/watch/?v=134279065311263