Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։
- Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
- Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ որոշ մարզերում ձյուն է տեղում
Վարդենյաց լեռնանցքը, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան (Ստեփանավանի ոլորաններ) ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (Հարժիս գյուղի խաչմերուկում) բուք է:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: