Ջիբրալթարի միջազգային մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել: Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է ինդոնեզացի Իրեն Սուկանդարին:
Հաղթանակով է մեկնարկել նաև Հրանտ Մելքումյանը: Նա նույնպես սպիտակներով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Դինա Բելենկայայի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում է նաև Էլինա Դանիելյանը:
Հայ շախմատիստուհին առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել մեքսիկուհի Ավիլլա Ֆրայերի հետ: Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ:
Նշենք նաև, որ Արոնյանn այս մրցաշարում իր վարկանիշով երկրորդն է: Առաջինը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավն է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի մինչև հունվարի 31-ը: