fbpx
Քաղաքականություն

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել սփյուռքահայերին ընտրությունների օրերին լինել ՀՀ-ում եւ աջակցել իրենց

Արտերկրում ապրող սիրելի հայրենակիցներ։ Մենք՝ Սասնա Ծռերս, հասել ենք շատ կարեւոր ու վճռական հանգրվանի։ Այս մասին ասված է «Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մեջ: Հայտնում է armtimes.com լրատվականը:

«Տարիների դժվարին ու համառ պայքարի շնորհիվ մենք հնարավորություն ունենք խորհրդարանում բարձրաձայնելու ազգային իղձերն ու ռազմավարական նպատակները, ներկայացնելու նաեւ ձեր տեսակետները մեր պետականության հիմնարար խնդիրների վերաբերյալ, պայքարելու, որ Հայաստանը իրապես դառնա բոլոր հայերի Հայրենիքը, որ վերացվեն արգելքները եւ անկախ բնակության վայրից բոլորը կարողանան մասնակցել երկրի քաղաքական կյանքին, այդ թվում՝ ընտրել եւ ընտրվել։

Անկասկած մենք լինելու ենք խորհրդարանում, սակայն շատ կարեւոր է, որ ծանրակշիռ կազմով ներկա լինենք։ Այդ նպատակին հասնելու համար նաեւ ձեր օգնության կարիքն ունենք։ Ուստի կոչ եմ անում ընտրությունների ժամանակ գալ Հայաստան, դառնալ դիտորդ, վստահված անձ կամ պարզապես մասնակցել քարոզարշավին, որպեսզի ձեր Սասնա Ծռերի ձայնը լիարժեք կերպով լսելի դառնա եւ ցանկալի արդյունք տա»,- ասված է նրա հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ