Ջիջի Հադիդը ջնջել է Twitter-ի իր էջը։ Մոդելը սոցիալական ցանցերում գրել է, որ Իլոն Մասկի նորամուծությունների պատճառով ապաակտիվացրել է պրոֆիլը։ Այդ մասին հայտնում է Hypebae-ն։
Ջիջին իր հետևորդներին ասել է, որ Twitter-ն այլևս անվտանգ վայր չէ որևէ մեկի համար, ոչ էլ հարթակ, որն ավելի շատ օգուտ կտա, քան վնաս։ Այն բանից հետո, երբ մոդելը ջնջել է իր պրոֆիլը՝ գրել է, որ ափսոսում է միայն երկրպագուների համար, որոնց հետ սիրում էր շփվել մեկ տասնամյակ շարունակ սոցիալական ցանցերի մեկնաբանությունների ձևաչափով։
«Թվիթերը դառնում է ատելության և մոլեռանդության ջրհոր, և դա այն վայրը չէ, որտեղ ես կցանկանայի լինել», – հայտնել է Ջիջի Հադիդը: