fbpx
Խորհրդարան

ՃՈ պետը գոհ է իրենց ոլորտին առնչվող օրենքի նախագծից

Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնակի ավելացել է: ՃՈ պատասխանատուները ավտովթարների հիմնական պատճառը ավտոպարկի ավելացումն են համարում: Եվ այս ֆոնին ՃՈ պետ  Եգոր Կարապետյանը գոհ է խորհրդարանում առաջին ընթերցում անցած, իրենց ոլորտին առնչվող նախագծից, որը շատերի կողմից «գործ տալու» օրինագիծ որակվեց: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գիտեք, ամեն քայլափոխի ճանապարհային ոստիկանության տեսուչը չի կարող հայտնվել, դա փաստ է: Ես ասեմ` շատ վարորդներ, որոնք հաճախակի խախտումներ են կատարում, արդեն իսկ կվախենան, որ իրենցից մի երկու քայլ այն կողմ գտնվող քաղաքացին կարող է նկարել եւ ուղարկել ճանապարհային ոստիկանություն: Այստեղ ես վատ բան չեմ տեսնում: Կարծում եմ` կծանրաբեռնվի աշխատանքը, բայց բոլորը կհասկանան, որ ամեն քայլափոխի իրենց կատարած խախտումները, հնարավոր է, քաղաքացիները նկարեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ