fbpx
Իրավական

Ժողովրդին խնդրում եմ՝ ընտրելուց առաջ չմոռանաք Մարտի մեկը

Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի կալանավորմանն ընդգծեց՝ ուրախ է, որ 11 տարի անց արդարադատությունը վերականգնվում է. «Ես նայում էի Վահան Շիրխանյանի հարցազրույցը և կիսում եմ նրա դիտարկումները, երբ նա բացահայտում է, թե ում էր ձեռնտու Մարտի 1-ը։ Այսինքն մենք չպետք է Քոչարյանով սահմանափակվենք, իրենից հետո նաև Սերժ Սարգսյանի հարցը պետք է լուծվի՝ իհարկե արդար դատաքննության միջոցով»։ 

Ալլա Հովհաննիսյանը հավելեց. «Մենք 11 տարի սպասել ենք ու հիմա վերջապես հույս է արթնացել, որ Մարտի 1-ը ամբողջությամբ կբացահայտվի: Այսինքն կարծում եմ՝ բացահայտված է, հիմա պետք է բոլոր մեղավորները իրենց պատիժը կրեն»։

1in.am-ի զրուցակիցն անդրադառնալով վաղը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ասաց. «Գիտեմ, որ այսօր լռության օր է, ես քարոզ չեմ իրականացնի, չեմ ասի այս կամ այն ուժին ընտրեք, բայց կոչ ունեմ։ Ժողովրդին խնդրում եմ՝ ընտրելուց առաջ չմոռանաք Մարտի մեկը, չմոռանաք, թե այդ ժամանակ ովքեր կոալիցիա կազմեցին իշխանությունների հետ, ովքեր գնացին կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքը, որից հետո Մարտի 1 եղավ»։

Նրա դիտարկմամբ՝ այդ ուժերի ներկայացուցիչները ամբիոններից բարձրաձայն խոսում էին ժողովրդի մասին, բայց ոչ ոք իրականում ժողովրդի մասին չէր մտածում. «Ես շատ կուզենամ, որ ժողովուրդը լավ մտածի, հասկանա, որ ուժերն են, որ այսքան տարիների ընթացքում պայքարել են, որ ուժերն են, որ կոալիցիաներ չեն կազմել նախկին հանցագործ իշխանության հետ ու ձայնը տան այդ ուժին։ Ես միայն դա եմ խնդրում ժողովրդին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ