fbpx
Քաղաքականություն

Ջոն Բոլթոնը գրառում է կատարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Նա նաև ողջունել է Հայաստանում անցկացված ընտրությունները:

«Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերընտրվելու կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու նրա ջանքերին»,- մասնավորապես ասել է Բոլթոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ ու քննարկել երկկողմ հարաբերությունները։ Ֆեյսբուքյան գրառումով այս մասին տեղեկացնելիս Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել էր, որ Արցախի հարցը չի քննարկվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ