fbpx
Ժամանց

Բրեդ Փիթը հայտարարել է, որ Անջելինա Ջոլին շարունակում է վնասել իրեն

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի սկանդալային ամուսնալուծությունը ձգվել է 6 տարի։ Աստղային զույգը բաժանվել է 2016 թվականին և մինչ այսօր թշնամական հարաբերությունների մեջ է։ Վերջին տարիներին դերասանները դատարաններում պայքարում են իրենց երեխաների խնամակալության հարցում հավասար իրավունքների համար։ Իսկ նախօրեին դերասանը հերթական անգամ մեղադրել է նախկին կնոջը. Փիթը կարծում է, որ Ջոլին միտումնավոր շարունակում է վնասել իրեն:

Մի քանի ամիս առաջ Բրեդ Փիթը դատի էր տվել Անջելինա Ջոլիին իրենց ընդհանուր «Stoli Group Tenute del Mondo» գինեգործարանի համար, որը ձեռք էին բերել ամուսնական կյանքի ընթացքում, սակայն ամուսնալուծությունից հետո Ջոլին գաղտնի վաճառել է իր մասնաբաժինը ռուսաստանցի գործարար Յուրի Շեֆլերին։ Իսկ այսօր The Hollywood Life-ի լրագրողներն ունեն դատական ​​փաստաթղթեր, որոնք պնդում են, որ Ջոլին արել է ամեն բան «իրենց բազմամիլիոնանոց գինեգործարանը լիովին վերահսկելու նպատակով»։

«Անջելինա Ջոլին գաղտնի իրականացրել է գինեգործարանի ենթադրյալ վաճառքը՝ միտումնավոր խախտելով Բրեդ Փիթի պայմանագրային իրավունքները։ Դրանով Ջոլին ձգտում էր շահույթ ստանալ, որը նա չէր վաստակել՝ նախկին ամուսնուն վնասելու համար»,- ասվում է փաստաթղթերում։

Աղբյուրը՝ vnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ