ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը լքեր իր պաշտոնը, հաղորդում է CNBS-ն:
Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր Քերիին հայտնել իր միակ ցանկությունը, որը նա կհորդորեր Դոնալդ Թրամփին կատարել, ինչին ի պատասխան Քերին նշել է Թրամփի հրաժարականը:
Այս հայտարարությունը կատարվել է երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին:
Հիշեցնենք, որ 2018 թ-ից դեկտեմբերի 22-ից ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված է՝ բյուջետային սուղ միջոցների պատճառով: Ամերիկացի օրենսդիրներին դեռևս չի հաջողվել ընդունել 2019թ-ի ֆինանսական բյուջեի նախագիծը: