Ոստիկանությունը բերման է ենթարկել ձկնագողությամբ զբաղվողների

Ամենադիտվածներ

Սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտվել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ԲԸՊՏ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին, ժամը 00.45-ին Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող Արփա գետի «Պլատինա» կոչվող հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1975 թվականին ծնված Համլետ Պ.-ին և 1967 թվականին ծնված Կարապետ Գ.-ին: Նրանք ներկայացրել են 2 ռետինե պաշտպանիչ հագուստ, պայուսակ, որի մեջ եղել է մարտկոց, հոսանքի կարգավորիչ, 2 փայտյա ձող՝ վրան ամրացված մետաղյա օղ՝ ցանցով և մալուխներով:
Կարապետ Գ.-ն հայտարարել է, որ էլեկտրահարման եղանակով որսացել է ձկներ, դրանք պահել գետի ափին:
Նշված վայրից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված՝ իր բռնած 7 ձկները:
Նշված առարկաները և ձկները վերցվել են հետագա ընթացքը որոշելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();