Ժակ Շիրակը վճռել է ազգի ճակատագիրը, նրա հեռանալը կորուստ է բազմաթիվ սերունդների համար: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Ժակ Շիրակը խոշոր քաղաքական գործիչ էր, որն իր ղեկավարման ժամանակաշրջանում կերտեց ազգի ճակատագիրը, նրա նախագահական կարիերան շարունակվել է տասնամյակներ: Այդ կորուստն ամբողջ Ֆրանսիայում զգացվելու է ապագա բազմաթիվ սերունդների կողմից:
Իմ խորը ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին ու Ֆրանսիայի ողջ ժողովրդին»,-գրել է Ջոնսոնը Twitter-ում:
Վերջին նախադասությունը Ջոնսոնը գրել է ֆրանսերենով: